Թբիլիսիի «Մաճախելա» ռեստորանում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 20-ին Թբիլիսիի կենտրոնական Մեյդան թաղամասում գտնվող «Մաճախելա» ռեստորանում ժամը 21:40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Ռեստորանի երրորդ հարկում բռնկված կրակը տարածվել է ուժգին քամու պատճառով: Ռեստորանում գտնվող քաղաքացիները արագ տարհանվել են, տուժածներ չկան:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով, անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենա և 15 հրշեջ բրիգադ:

Թողնել պատասխան