TAV Georgia. 2005-ին ուղևորների հոսքն ավելի մեծ էր քան 2020-ին

Միջազգային օդանավակայանների օպերատոր կազմակերպություն TAV Georgia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թեա Զաքարաձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այս տարի ուղևորների հոսքը նվազել է 95-97 տոկոսով: Զաքարաձեի խոսքով՝ իրենց աշխատանքի առաջին տարվա, 2005 թվականի տվյալների համաձայն՝ ուղևորների տարեկան հոսքը եղել է 545000, իսկ ընթացիկ տարվա դեպքում այս ցուցանիշը 60000 է:

«2019-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 100-125 չվերթ ունեինք: Այսօրվա դրությամբ, չարտերային չվերթների առավելագույնը 8-10 թռիչք է, այն էլ` սահմանափակ քանակով ուղևորներով: Հունիս ամսվա ընթացքում ծառայել ենք 2300 ուղևորի, օգոստոսին` 18000-ի:

TAV Georgia-ն կառավարում է Թբիլիսիի ու Բաթումիի միջազգային օդանավակայանները 2005 և 2007 թվականներից համապատասխանաբար:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, մարտ ամսվանից Վրաստանում դադարեցվել են կանոնավոր չվերթները: Մի քանի անգամ հետաձգելուց հետո, վերջին տվյալներով, Վրաստանում կանոնավոր չվերթները պետք է վերականգնվեն սեպտեմբերի 30-ից: