Վրաստանում ևս երկու մահ է գրանցվել կորոնավիրուսից

Վրաստանում այսօր` սեպտեմբերի 22-ին, ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, մահերի ընդհանուր քանակը  22 դարձավ:

Մահացողներից մեկը  Բաթումիից մինչև 80 տարեկան կին է, որը ուղեկցող  մի քանի հիվանդություն է ունեցել: Նրան Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկա էին տեղափոխել  մի քանի օր առաջ:

Մահացած մյուս պացիենտը 72 տարեկան տղամարդ է, որ բուժվում էր Բաթումիի կլինիկայում: Վերջինս ևս ուղեկցող հիվանդություններ է ունեցել:

Այս պահի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3695 դեպք, ապաքինման` 1534: