Վրաստանում բենզինը թանկացել է. վարորդները դժգոհում են

Վրաստանում բենզինի գինն ավելացել է:

Վարորդներն արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են սկսել երկրի բոլոր մեծ քաղաքներում` նպատակ ունենալով գրավել պատկան մարմինների ուշադրությունը:  Նախօրեին  նրանք մի քանի ժամով փակել են  Թբիլիսի-Ռուսթավի գլխավոր մայրուղին` պահանջելով, որ իշխանությունն արձագանքի ու քննարկի իրենց հետ բենզինի թանկանալը:

Վրաստանում վառելիքի գները բրենդային բենզալցակայաններում միջինում հետևյալ  պատկերն ունեն.

Բենզին «Սուպեր»`  2,74 լարի (~0,93$

«Պրեմիում»` ~  2,64  լարի (~0,89$)

«Ռեգուլար»`  2,54 լարի (~0,86$) 

Եվրո դիզել` 2,72 լարի (~0,92$)

Վրաստանում բենզինի սպառման ծավալներն աճել են. 2020 թվականին 20 տոկոսով ավել բենզին և դիզվառելիք է վաճառվել: Պատճառը վերջին տարիներին երկրի ավտոպարկի զգալի մեծացումն է:

Համեմատության համար հիշեցնենք, որ նախորդ տարի` փետրվարից սկսած՝ Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինն իջել էր 25-30 թեթրիով՝ 1 լիտրի համար` պայմանավորված համաշխարհային շուկաներում նավթի ու նավթամթերքի էժանացմամբ: