Վրաստանի մանկապարտեզներում խիստ հսկողություն է սահմանվելու

Վրաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նախակրթարաններում ուսումնական գործընթացը վերականգնելուց հետո խիստ վերահսկողություն է սահմանվելու:

Առաջին հերթին, երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված, երեխաների քանակը խմբերում կկրճատվի:
Նաև ԱՆ-ի արձանագրությունում նշված է, որ նախակրթական ուսումնական հաստատություններում կթույլատրվեն միայն այն խաղալիքները, որոնք հնարավոր է մշակել ախտահանող միջոցներով:
Մանկապարտեզ մուռք գործելուց առաջ երեխաները պարտադիր ջերմաչափվելու են:
Հիշեցնենք` սովորաբար Վրաստանում մանկապարտեզները (ինչպես նաև դպրոցները) նոր ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15-ին: