Նախընտրական Վրաստան.ընտրակաշառքի՝ 8, քաղաքական ենթատեքստով աշխատանքից ազատման 5 դեպք

Վրաստանում նախըտրական շրջանը վերլուծվել է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրության» (ISFED) կողմից: Հրապարակված հետազոտության արդյունքների հաշվետվության մեջ ասվում է, որ նախընտրական շրջանում ենթադրյալ  ընտրակաշառքի 8 փաստ է բացահայտվել:

Հետազոտության համաձայն՝ ենթադրյալ ընտրակաշառքի փաստերից 4-ը տեղի են ունեցել Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորների և պաշտոնապես հայտարարված մեծամասնական թեկնածուների կողմից: Դեպքերից մեկն արձանագրվել է «Լելո» կուսակցության կողմից, 2-ը՝ «Միացյալ ազգային շարժման»․ այս կուակցությունները սոցիալական օգնության միջոցառումներ են իրակականացրել:  Մեկ ընտրակաշառքի փաստ էլ արձանագրվել է Թբիլիսիի սակրեբուլոյի՝ ավագանու պատգամավորի կողմից: Մնացած ընտրակաշառքները վերագրվել են Ամբրոլաուրիի, Օնիի, Ցագերիի  մեծամասնական պատգամավորին:

Հետազոտության արդյունքների մեջ խոսվում է նաև քաղաքական ենթատեքստով աշխատանքից ազատման 5 փաստի մասին: «Առանձին մունիցիպալիտետներում՝ վարչական միավորներում, աշխատանքից ազատվել են քաղաքապետներ, ինչը հավանաբար կապված է նախընտրական քարոզարշավն ավելի արդյունավետ վարելու նպատակի ու այդ գործընթացում քաղաքապետների ներկայացուցիչներին ներգրավելու հետ»:

Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 5-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: