Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 3

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանն աշխարհում առաջիններից է, որը գործնականում կարողանում է կառավարել COVID-19-ը` մնացած շնչառական վարակների պես։

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մասին ԱՄՆ դեսպանատան  տարածած հայտարարությունը ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ:

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Ժանգ Նիանշանի հետ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները, մանրամասն՝ այստեղ:

Եվրամիությունը հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործով Վրաստանի վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ և ընդգծել, որ ուշադիր հետևում է նշված գործին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հայտնել՝ մտադի՞ր է ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։

Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիան» վերաքննիչ դատարանի որոշումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Գվարամիային։

Դմանիսիի մունիցիպալիտետի Դիդի Դմանիսի (Մեծ Դմանիսի) գյուղում զբոսաշրջության ծրագրի շրջանակներում կառուցվել են զբոսաշրջային արահետներ:

Եվ վերջում՝ նոյեմբերի 4-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ: