Դմանիսիի տուրիստական գոտիների արահետները կառուցվում են

Դմանիսիի մունիցիպալիտետի Դիդի Դմանիսի (Մեծ Դմանիսի) գյուղում զբոսաշրջության ծրագրի շրջանակներում կառուցվել են զբոսաշրջային արահետներ, հայտնում է Դմանիսիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկության, զբոսաշրջային արահետներ կկառուցվեն նաև Վարդիսուբանի գյուղից Մաշավերի գյուղ տանող ուղղությամբ։

«Զբոսաշրջային վայրերը միավորող տուրիստական արահետների և ճամփեզրերի ենթակառուցվածքային նախագծի ավարտից հետո այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Դմանիսիի համայնապատկերային տեսարանները, ինչը զգալիորեն կբարելավի զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից։

Դմանիսին՝ նոր տուրիստական գոտի