Առանց մեքենայից իջնելու դեղ ձեռք բերելու հնարավորություն Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացվել է առաջին դեղատունը՝ Drive thru pharmacy-ն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս դեղ գնել առանց մեքենայից դուրս գալու։

Դեղատան հիմնադիր Գիորգի Գոգեշվիլին հայտնել է, որ մեքենայով պատվերներ ստանալու Drive thru ձևաչափը, որ արդյունավետորեն գործում է տարբեր երկրներում, կենտրոնացած է հաճախորդի առավելագույն հարմարավետության վրա: Նրա խոսքով, նախագծի իրականացման համար ներդրվել է 150 հազար լարի (50 հազար դոլար)։

«Գաղափարն առաջացավ, երբ դեղատուն այցելության ժամանակ ստիպված էի տեղ փնտրել մեքենաս կայանելու համար։ Մտածեցի՝ ինչու կարիքի դեպքում չի կարող նման ծառայություն լինել։ Ես կիսվեցի այդ գաղափարով կնոջս հետ և մեկ տարում բացեցինք դեղատունը:

Սա սովորական դեղատուն է, այն տարբերությամբ, որ հաճախորդը պարտավոր չէ մտնել դեղատուն և հերթ կանգնել։ Այստեղ ամեն ինչ պարզ է, հաճախորդը օպերատորին ասում է դեղամիջոցի անունը՝ առանց մեքենայից իջնելու այնուհետև մոտենում է մյուս պատուհանի մոտ, և դեղագործը տալիս է համապատասխան դեղամիջոցը», — ասել է Գիորգի Գոգեշվիլին: