Գնդակը «Վրացական երազանքի» դաշտում է. եվրապատգամավորը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալու մասին

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ կողմ կլինի Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալուն, երբ երկրի կառավարությունը դադարեցնի ժողովրդավարական հետընթացը:

Ըստ Կրամոնի՝ այժմ գնդակը երկրի իշխող «Վրացական երազանքի» խաղադաշտում է։

«Վրաստանն ունի կենսունակ, եվրոպական հասարակություն»,- ավելացրել է Կրամոնը:

Նշենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկը։ Վրաստանի կառավարությունը հարցաթերթի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։

Կարդացեք նաև՝

ԵԽ քաղաքական խմբերի առաջնորդները կոչ են անում ասոցացված եռյակին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ