Վրաստանի բոլոր երկրաշարժի հետևանքով կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են․ դեսպան

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի բոլոր կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են։ Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան։

Նրա խոսքով՝ հզոր երկրաշարժի հետևանքով Վրաստանի երկու քաղաքացի է մահացել։

Գիորգի Ջանջղավան աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել կապ հաստատել Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության հետ և տեղեկություն տրամադրել իրենց գտնվելու վայրի և վիճակի մասին։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 հազար 921 մարդ, վիրավորվել՝ 15 հազար 834-ը։ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում երեկ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին մի քանի ժամ անց հաջորդել է ևս մեկ հզոր` 7,5 մագնիտուդով երկրաշարժ։

Կարդացեք նաև՝

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել