Կարևոր է, որ գալիք սերունդն ակտիվորեն մտածի երկրի ապագայի մասին. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախագահական նստավայրում՝ պահուստային հիմնադրամի աջակցությամբ, հանդիպել է «Անկախություն հանուն ազատության» դպրոցական ակումբի ցանցի մասնակիցների հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ծրագրի նպատակն է դպրոցներում ակումբային գործունեության զարգացումն ու Վրաստանի անկախության 100-ամյա տարեդարձի մասին իրազեկվածության բարձրացումը, աշակերտներին ներգրավել նրանց համապատասխան թեմաների տարբեր գործողություններում, որոնք ներառում են քաղաքացիական հասարակության զարգացում, և ընդհանրապես, երկրում, դրական փոփոխություններ կատարելու և դպրոցական ակտիվ կյանք ապահովելու համար: Գիորգի Մարգվելաշվիլին վկայագրեր է տվել նախագծին մասնակցող ակտիվ և հաջողակ դպրոցներին՝ խոսելով ծրագրի կարևորության մասին:

Ըստ Գիորգի Մարգվելաշվիլիի, կարևոր է, որ նախագծին մասնակցեն Գուրջաանիի, Կղվարելիի, Մցխեթայի, Քարելիի, Զեստաֆոնի, Թբիլիսիի և այլ դպրոցները, որպեսզի ծրագիրն ընդգրկի ամբողջ Վրաստանը, և գալիք սերունդերին հնարավորություն ընձեռի ակտիվորեն մտածել երկրի ապագայի մասին:

Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բանավեճերի և կրթության ինստիտուտի կողմից՝ ներառելով Վրաստանի 20 տարբեր դպրոցներից մինչև 200 աշակերտներ, ուսուցիչներ, պետական մարմիններ և տարածաշրջանային համայնքների ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան