Որդին բութ առարկայով սպանել է հորը

Թերջոլայի մունիցիպալիտետի Ղվանկիթի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Առկա տեղեկությունների համաձայն, որդին բութ առարկայով հարվածել է քնած հոր գլխին, վերջինս տեղում մահացել է։

Տեղացիների խոսքով, դեպքը տեղի է ունեցել Ավագ ուրբաթ գիշերը։ Տղամարդու մահվան մասին հաղորդվել է Սուրբ Զատկի օրը, երբ տեղացիները մտել են տղամարդու տուն և նրան գտել անկողնում՝ մահացած:

Տեղացիներն ասել են, որ որդին, որն արդեն ձերբակալված է, հոգեկան խնդիրներ ունի։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ նախաքննություն են սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորությամբ սպանությանը։