Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի որոշ շրջաններում մայիսի 19-ին սպասվում է անձրև, հնարավոր են ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամի: Մայիսի 20-21-ը Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կբարձրանա +32, +37` արևմտյան Վրաստանում, +30, +35` արևելյան Վրաստանում: Մայիսի 22-ի օրվա երկրորդ կեսից որոշ շրջաններում կտեղա անձրև: Օդի ջերմաստիճանը երկրի արևմտյան մասում կնվազի մինչեւ +25, +30 աստիճան, իսկ Վրաստանի արևելյան մասում կբարձրանա մինչեւ +32, +37 աստիճան:

Մայիսի 23-24-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 19-22-ը Թբիլիսիում կլինի տաք և առանց տեղումների եղանակ, 23-24-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: