Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 97 հազար մարդ է պատվաստվել

Մայիսի 19-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է  97 153 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 15 513 քաղաքացի: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով: Հաջորդ շաբաթ 18 տարեկանից բարձր քաղաքացիները կկարողանան գրանցվել «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝