Իշխանություններն ինձ մահապատժի են ենթարկել․ Սաակաշվիլի

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ դատարանի երեկվա որոշմամբ իշխանություններն իրեն մահապատժի են ենթարկել։

Երկրորդ հայտարարությունն անգլերեն է, որտեղ Սաակաշվիլին ասում է, որ իշխանությունն իրեն, փաստորեն, մահապատժի է դատապարտել Ռուսաստանի հրահանգով։

«Վրաստանի դատարանի դատական ​​նիստը ոչ այլ ինչ էր, քան ծաղր։ Մեր ապացույցները հիմնված էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Վրաստանի առաջատար բժիշկների իրականացրած ճշգրիտ հետազոտությունների վրա։ Գրեթե բոլորն էլ ինձ մի քանի անգամ տեսնելու հնարավորություն են ունեցել։

Կառավարության փորձագետները ոչ մի անգամ չեն այցելել ինձ, բայց դատարանը հավատաց նրանց, ոչ թե միջազգային թիմին, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկրին, որն ասաց, որ եթե ես մնամ բանտում` կմեռնեմ», — գրել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահի խոսքով` նա դատապարտվել է մահապատժի և կմնա բանտում՝ իր բոլոր մահացու հիվանդություններով․

«Ըստ այդմ, այժմ ես, փաստորեն, մահապատժի եմ դատապարտվել և կմնամ բանտում իմ բոլոր մահացու հիվանդություններով և դատարանի դատավճռով, որը ոչ ոք չի ճանաչի` Ռուսաստանից բացի։ Պատահական չէ, որ Լավրովը վերջին շաբաթներին բազմիցս գովել է Վրաստանի կառավարությանը, միաժամանակ հարձակվել ինձ վրա։ Պուտինը խոստացավ, որ ինձ «ձվերից կկախի», և կարծես թե դրան փորձում է հասնել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի միջոցով»։

Սաակաշվիլին Facebook-ում ևս մի հայտարարություն է հրապարակել` այս անգամ վրացերեն, որտեղ գրել է, որ իրեն ոչինչ չի կարող կոտրել, և «հիմա բարկանալու ու կռվելու ժամանակն է»։