Վրաստանն արգելում է Չինաստանից կենդանիների ներմուծումը

Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու համար Վրաստանն արգելել է Չինաստանից կենդանիների ներմուծումը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը:

Արգելքը ուժի մեջ կլինի մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և կենդանիների առողջապահության միջազգային կազմակերպության (OIE) կողմից Չինաստանի ժողովրդական հանրապետությունը կորոնավիրուսից ազատ գոտի հայտարարելը:

Ըստ նախարարության տարածած տեղեկատվության՝ Չինաստանից Վրաստան ներկրվում են դեկորատիվ կրիաներ և ձկներ: