Փարիզից Վրաստան են վերադառնում անչափահասներ, ուսանողներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, այսօր, համակարգող խորհրդի կողմից սահմանված օրացույցի հերթական ավիաչվերթն է իրականացվել Փարիզից Թբիլիսի:

Գերատեսչության հաղորդմամբ, ուղևորների թվում կան Վրաստանի անչափահաս քաղաքացիներ, ուսանողներ, տարբեր խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Ֆրանսիայում Վրաստանի դեսպանության համակարգման շնորհիվ ուղևորները տեղափոխվում են օդանավակայան:

«Համակարգող խորհրդի հետ սահմանված ավիափոխադրումների շրջանակներում Եվրոպայի տարբեր երկրներից դեպի Վրաստան չվերթներ է իրականացվել: Այդ թվում Վարշավայից, Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից և այլն:

Ապրիլի 16-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները տեղում օգնություն են ցուցաբերել 6164 քաղաքացու, իսկ կառավարության օգնությամբ Վրաստան է վերադարձել 6255 քաղաքացի: Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնության մասին ամենօրյա ռեժիմով նորություններին կարող եք ծանոթանալ Վրաստանի արտգործնախարարության կայքում: Հայրենիք վերադարձած քաղաքացիները 14 օրով կարանտին են անցնում»,- ասվում է հայտարարության մեջ: