Եթե տնից դուրս գաք, երկրի ռեսուրսները չեն բավարարի. Սոլողաշվիլի

Վրաստանի Վախտանգ Բոճորիշվիլիի կլինիկայի խորհրդի ղեկավար Մակա Սոլողաշվիլիի խոսքով, եթե հանրության կողմից համապատասխան խորհրդատվությունները, այդ թվում սոցիալական հեռավորությունը չպահպանվի, երկրում համաճարակի պայքարի համար առկա ռեսուրսները չեն բավարարի:

«Ամեն ինչ կախված է հանրության պատասխանատվությունից: Հնարավոր է՝ այս ամենը զարգանա այնպես, որ չբավարարեն պաշարները, այդ պատճառով, խնդրում եմ, բոլորս մտածենք այն մասին, որ հնարավոր է չբավականացնեն ո՛չ բուժանձնակազմը, ո՛չ սահմանված վայրերը, ո՛չ սարքավորումները և շատ լուրջ ռիսկի առաջ կանգնենք:

Եթե վարվենք այնպես, ինչպես մինչ այս էինք վարվում, ամեն ինչ կանցնի: Ամեն բան հանրության ձեռքին է, այդ պատճառով մնացեք տանը և մենք հնարավորինս կհոգանք ձեր առողջության մասին»,- հայտարարել է Սոլողաշվիլին:

Հիշեցնենք, որ նմանատիպ կոչով երեկ էլ հանդես էր եկել Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Ավելին՝

Դագաղներին թիվ չի լինի, չենք փրկվի, եթե չմնանք տանը. Վրաստանի վարակաբանը՝ եկեղեցի այցելելու մասին