Չեմ բացառում, որ Զատկի գիշերը պատարագ մատուցվի օնլայն ռեժիմով. Տիկարաձե

«Չեմ բացառում, որ Զատկի գիշերն օնլայն ռեժիմով մատուցվի պատարագը և հավատացյալները եկեղեցի չգնան»,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Վերջինիս խոսքով, եկեղեցու հետ բանակցությունների գործընթացում դրական դինամիկա կա․ հոգևորականները հավատացյալներին կոչ են անում՝ վտանգի պատճառով մնալ տանը:

«Մենք եկեղեցու հետ բանակցությունների տեսանկյունից բավականին դրական դինամիկա ունենք: Նրանք արդեն կոչ են անում հավատացյալներին՝ վտանգի պատճառով մնալ տանը: Մեծ հույս ունեմ, որ հաջորդ երկու օրվա ընթացքում էլ ավելի պարզ կտեսնենք, թե որքան բարձր է սոցիալական պատասխանատվությունը մեր քաղաքացիների, հավատացյալների և եկեղեցու մոտ: Սրանից ելնելով՝ չեմ բացառում, որ Զատկի գիշերը պատարագ մատուցվի օնլայն ռեժիմով և հավատացյալները եկեղեցի չգնան»,- հայտարարել է Տիկարաձեն: