Թելավիի քաղաքապետարանը ընդդիմությանը ակցիա անցկացնելու համար այլ տարածք է առաջարկել

Թելավիի քաղաքապետարանը միավորված ընդդիմությանը ակցիա անցկացնելու համար այլընտրանքային տարածք է առաջարկել։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Թելավիի քաղաքապետ Շոթա Նարեկլիշվիլին:

Նրա խոսքով, վայրը, որը միավորված ընդդիմությունը ընտրել է ակցիա անցկացնելու համար, գտնվում է նախագահի երդմնակալության արարողության տարածքի շրջանակներում և վերցված է պետական վերահսկողության տակ:

«Ընդդիմությանը առաջարկած այլընտրանքային տարածքը ապրիլի 9-ի հուշահամալիրի հարևանությամբ է, այս մասին տեղեկացրել ու նամակ ենք ուղարկել»- հայտարարել է Նարեկլիշվիլին:

Ընդդիմությունը դեռևս չի մեկնաբանել քաղաքապետարանի որոշումը։ Հիշեցնենք, որ միավորված ընդդիմությունը, որ չի ընդունում նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել: