Մառնեուլին այս տարի 1318 շրջանավարտ ունի

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներում այս տարի տասներկուերորդ դասարանը կավարտի 1 318 աշակերտ, գրում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկության՝ Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովն ասել է, որ դպրոցներում «վերջին զանգը» կհնչի մայիսի 19-ին։

«Մառնեուլի քաղաքի կրթական ռեսուրսային կենտրոնի գործառնական տարածքում գործող 74 հանրակրթական դպրոցներից 56-ը միջնակարգ են, ուստի 2022-2023 ուսումնական տարում 12-րդ դասարանը կավարտի 1 318 աշակերտ»,-ասել է Գախրամանովը:

Ի դեպ, առաջին դասարանցիների այս ուստարվա դասընթացը կավարտվի մայիսի 25-ին: Դպրոցի մյուս աշակերտների համար ամառային արձակուրդը կմեկնարկի հունիսի 15-ից։