Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ ստրասբուրգյան այցը կապ չունի «Ռուսթավի 2»-ի հետ

«Իմ այցը Ստրասբուրգ «Ռուսթավ 2» հեռուստաընկերության դատական գործի հետ որևէ առնչություն չունի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել  է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ այցի շրջանակներում Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ խոսվել է Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումների, քաղաքական գործընթացների, ինչպես նաև ԶԼՄ-ների վիճակի մասին:

«Իմ այցը որոշ  շահարկումների առիթ դարձավ: Նրանք, ովքեր կարծում են, թե այն կապված է «Ռուսթավի 2» -ի հետ, վերլուծելու դեպքում, կհամոզվեն, որ նրանց, ում հետ հանդիպել եմ, կոնկրետ գործեր քննարկելու իրավասություն չունեն։ Հիշյալ հարցը դատական գործընթացում է»,- հայտարարել է Ջանելիձեն:

Հիշեցնենք՝  Վրաստանի ամենազդեցիկ «Ռուսթավ 2» հեռուստաընկերությունը գերագույն դատարանի որոշմամբ անցել է նախկին սեփականատիրոջը։ Ընկերությունն անմիջապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կասեցրել է գերագույն դատարանի որոշման կատարումը։

Թողնել պատասխան