Վրաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն (լուսանկարներ)

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլը եզրափակեց հաղթանակով: Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ:

Հաշիվը 59-րդ րոպեին բացեց Գիորգի Մերեբիշվիլին, 84-րդ րոպեին Գիորգի Չակվետաձեն հաշիվը դարձրեց 2:0, իսկ խաղի վերջնամասում Օրալխան Օմիրտաևը կրճատեց հաշվի տարբերությունը և խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

Վրաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի D խմբի առաջին ենթախմբում 16 բալով գրավեց առաջին հորիզոնականը և առաջիկայում կմրցի D խմբի երեք այլ լավագույն հավաքականների հետ, որտեղ հաջողության հասնելու դեպքում կնվաճի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր: