Պետական կառույցներում հնարավոր է սեյսմակայունության ստուգումներ անցկացվեն. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, հնարավոր է պետական կառույցներում սեյսմակայունության ստուգումներ անցկացվեն:

«Կառուցվող շինությունների սեյսմակայանության մասին եզրակացությունը պետք է ներկայացվի հաստատման ժամանակ: Իսկ առկա պետական ​​կառույցները հնարավոր է ստուգվեն»,- հայտարարել է Կալաձեն։

Հիշեցնենք, որ շինությունների սեյսմակայունությունը որոշող կազմակերպությունների խոսքով, Վրաստանում չի թույլատրվում 8 բալից ցածր սեյսմակայունություն ունեցող շինություններ կառուցել:

Թողնել պատասխան