Քվեմո Քարթլիի նահանգապետն օրենքից դուրս է գործել

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին օրենքից դուրս է գործել՝ վրացական գինու գիլդիայի հետ միասին կազմակերպելով հատուկ վերապատրաստման դասընթացներ:

Նշենք, որ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ նահանգապետն ունի միայն համակարգող գործառույթ, քաղաքապետարանների բյուջեների տնօրինումն նրա լիազորություններից դուրս է։

Վերապատրաստման դասընթացների միջոցով աջակցություն էր ցուցաբերվելու ֆերմերներին և փոքր տնային տնտեսություններին՝ ձեռներեցության համար անհրաժեշտ գիտելիքները բարձրացնելու նպատակով:

«Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել Enology երկօրյա դասընթացին։ Դասընթացը կֆինանսավորվի Գարդաբանիի քաղաքապետարանի կողմից»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: