Քոբուլեթի-Չաքվի ճանապարհին ավտովթարի հետևանքով 2 մարդ է մահացել

Քոբուլեթիի մայրուղու Չաքվիի հատվածում առավոտյան բախվել են բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաները։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները ավտոմեքենայի երկու ուղևորների հայտնաբերել են մահացած։

Շտապ օգնության ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս այրվել են։ Բեռնատարի վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։

Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրում պայթյուն է եղել։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։