Վիզայի ազատականացումից ստացած օգուտն առաջարկենք նաեւ Աբխազիայի եւ Ցխինվալիի բնակիչներին. Ցիխելաշվիլի

Վիզայի ազատականացումը, որ տեխնիկական ընթացակարգերի ավարտից հետո Վրաստանի քաղաքացիների համար հասանելի կդառնա, անպայման պիտի առաջարկենք Աբխազիայի եւ Ցխինվալիի տարածաշրջանների բնակիչներին: Այս մասին հայտարարել է հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթեվան Ցիխելաշվիլին՝ կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:

Ինչպես նշել է Ցիխելաշվիլին, կառավարության հիմնակնա նպատակներից է՝   ապագայում կառավարության կողմից առաջարկվող  ծառայությունների հասանելիությունը   օկուպացված տարածքներում բնակվողների համար, այդ թվում, ամբողջ օգուտը, որ բխում  է Վրաստան-Եվրամիություն  եւ այլ գործընկերների հետ համագործակցության ձեւաչափերից:

Թողնել պատասխան