Վրաստանի պատրիարքի առողջական իրավիճակը կայուն է, սակայն չեն բացառվում ռիսկերը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի առողջության ընդհանուր իրավիճակը բարեբախտաբար լավանում է, չնայած բոլոր ռիսկերը բացառված չեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեյենկոն: Նրա խոսքով՝ Իլիա2-րդը մնում է բժիշկների հսկողության տակ. « Ես իրավասություն չունեմ խոսելու կոնկրետ կլինիկական մանրամասների մասին, չնայած կարող եմ հաստատել, որ ընդհանուր իրավիճակը դեպի լավն է գնում: Ելնելով տարիքից եւ հիվանդություններից, ամեն դեպքում նա հսկողության ենթակա է»,-  հայտարարել է Սերգեենկոն:

Կաթողիկոս-պատրիարքի բժիշկ Ցիսանա Շարտավայի հայտարարությամբ՝  բժիշկները խորհուրդ են տալիս պատրիարքին Գերմանիա տեղափոխել, սակայն Իլիա 2-րդը չի համաձայնում:

Ինչպես «ինտերպրեսնյուզ» լրատվականին փոխանցել է պատրիարքարանի առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, պատրիարքի բժիշկ Ցիսանա Շարտավան, պատրիարքի առողջական իրավիճակը կայուն է, չնայած վարակի ֆոնի վրա լեղապարկում բորբոքման պատճառով, բժիշկների կոնսիլյումը եզրակացության է եկել, որ լավ կլինի՝ Իլիա 2-րդին տեղափոխեն Գերմանիա:

Թողնել պատասխան