Ն. Գոգուաձե. Թող մտածեն կենսաթոշակը բարձրացնելու, ոչ թե թոշակառուին աշխատանքի տեղավորելու մասին

Կենսաթոշակառուների աշխատանքի տեղավորման պետական ծրագրին  անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նինո Գոգուաձեն: Նրա գնահատմամբ` ավելի լավ է մտածել ոչ կենսաթոշակային տարիքի անձանց աշխատատեղերի մասին. « Իշխանությունն ավելի ադեկվատ կլինի, եթե մտածի կենսաթոշակառուների թոշակը բարձրացնելու, այլ ոչ թե նրանց աշխատանքի տեղավորելու մասին: Մարդը թոշակի է գնում, քանի որ ամբողջ կյանքն աշխատել է ` հանուն ապահովված և հանգիստ ծերության»:

Ըստ Գոգուաձեի`  բոլոր քաղաքական ուժերը` այդ թվում իշխանական, թոշակառուներին հիշում են միայն ընտրություններից առաջ:

Թողնել պատասխան