Ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Վրաստանում մարտի 23-ի առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Կորոնավիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել: Վարկվածների ընդհանուր թիվը կազմում է 54:

Այսօր, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 2 պացիենտ: Ընդհանուր հաշվով Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 5 մարդ: Եվս 3 մարդ վերջնական ստուգումներից հետո, հնարավոր է, այսօր դուրս գրվի: Արդյուքնում կորոնավիրուսից բուժվածների թիվը Վրաստանում կհասնի 8-ի:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է 3254 մարդ, ստացիոնար հսկողության տակ է` 233 պացիենտ: