Մառնեուլին բեռնատարների համար բաց է

Թբիլիսի-Մառնեուլի ճանապարհը Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ բաց է միայն բեռնատարների համար, որոնք ճանապարհը շարունակում են դեպի Սադախլո-Բագրատաշեն անցակետ՝ Հայաստանի Հանրապետության սահման:

Ինչպես «Ալիք մեդիան» տեղեկացավ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մեկնող բեռնատարները Մառնեուլի քաղաքի մոտ ախտահանվում են և ճանապարհը շարունակում դեպի ՀՀ սահման:

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Մառնեուլիի ու Բոլնիսի համար կարանտինային ռեժիմ է հայտարարել:

Վարակվածների թիվը երկրում այս պահին 54 է։