2023-ին Վրաստանում ՀՆԱ-ն կգերազանցի 14 հազար դոլարը․ փոխնախարար

2022-2028 թվականների համար Արժույթի միջազգային հիմնադրամի թարմացված գնահատականի և երկարաժամկետ կանխատեսումների համաձայն՝ Վրաստանը լավ արդյունք է ցույց տվել, փոխանցում է Վրաստանի Ֆինանսների նախարարությունը։

«Նշված արդյունքները վկայում են այն մասին, որ պետության տնտեսական քաղաքականությունը, միջազգային նշանակության ընթացիկ և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը ամուր հիմք են ստեղծում երկրի տնտեսությունը առաջատար դիրքերում զարգացնելու համար։

Եթե Վրաստանը շարունակի իր տնտեսական աճը, 2030 թվականին երկրում մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կգերազանցի 14 հազար ԱՄՆ դոլարը և, ամենայն հավանականությամբ, Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն, կդառնա բարձր եկամուտ ունեցող երկիր»,- ասել է Վրաստանի Ֆինանսների նախարարության փոխնախարար Միխեիիլ Դունդուան։