Երեկվա օրը համառոտ. ապրիլի 12

Վրաստանի ներքին գործերի նախարարության 2023 թվականի առաջին եռամսյակի վիճակագրության համաձայն՝ Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է:

BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։

Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունից InterPressNews-ին հայտնել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, հասարակական տրանսպորտից օգտվելու բոլոր կատեգորիաների 624 հազար 057 աբոնեմենտ (բաժանորդագիր) է վաճառվել։

«Ապաօլիգարխացման» օրինագծում արտացոլված փոփոխության համաձայն՝ անձին օլիգարխ ճանաչելու հարցը կառավարության փոխարեն կորոշի հակակոռուպցիոն բյուրոն։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, ԱՄՆ USAID-ի հետ համագործակցությամբ, Վրաստանի քաղաքացիական և վարչական իրավունքի 10 դատավորներ գործնական այցով գտնվում էին ԱՄՆ-ում։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ռիկոթիի լեռնանցքը բեռնատարների համար բացվել է ապրիլի 12-ից, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար` ապրիլի 13-ից:

2022-2028 թվականների համար Արժույթի միջազգային հիմնադրամի թարմացված գնահատականի և երկարաժամկետ կանխատեսումների համաձայն՝ Վրաստանը լավ արդյունք է ցույց տվել, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Խորհրդարանում կայացած հանդիպմանը քննարկվել են նոր օմբուդսմենի հետ համագործակցության հարցերն ու ձևաչափը, ինչպես նաև նախորդ տարվա կատարողականի ցուցանիշների առնչությամբ ներկայացված առաջարկությունները։

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։

Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ավարտեց «Պաշտպանության օրենսգրքի» և դրան կից 45 օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումը։