Հասարակական տրանսպորտից օգտվելու շուրջ 624 հազար բաժանորդագիր է վաճառվել

Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունից InterPressNews-ին հայտնել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, հասարակական տրանսպորտից օգտվելու բոլոր կատեգորիաների 624 հազար 057 աբոնեմենտ (բաժանորդագիր) է վաճառվել։

Տվյալների համաձայն, 2022 թվականին թողարկվել է բոլոր կատեգորիաների 482 հազար 205 աբոնեմենտ, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում՝ 141 հազար 852:

Ինչ վերաբերում է աբոնեմենտների տեսակներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ամենաշատը՝ 356 հազար 704 մեկամսյա աբոնեմենտներ են վաճառվել, ամենաքիչը՝ 12 հազար 651 մեկ շաբաթյա։ Նույն ժամանակահատվածում վաճառվել է 186 հազար 605 մեկօրյա, 15 հազար 347 եռամսյա, 30 հազար 897 վեցամսյա և 21 հազար 853 մեկ տարվա աբոնեմենտ:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար. 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում վերջինս կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: