ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարության Դավիթ Աղմաշենեբելու անվան Ազգային պաշտպանության ակադեմիայի հրավերով Վրաստանում էր գտնվում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի կազմում էին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչները:

Գորի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը հյուրերին ընդունել է Ազգային պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Զազա Ջափարիձեն, ով հյուրերին ծանոթացրել է ակադեմիայի գործունեությանը, գործող կրթական ծագրերին, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական ուղղություններով մասնագետներ պատրաստելու գործընթացին: Կողմերը, մասնավորապես քննարկել են երկու երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Քննարկումներից հետո տեղի  է ունեցել շրջայց և ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է ակադեմիայի ենթակառուցվածքներին:

Նյութն արտատպվել է ՀՀ դեսպանության կայքից

Թողնել պատասխան