Կորոնավիրուսի 2 570 նոր դեպք. վերջին մեկ շաբաթվա տվյալները

Անցած շաբաթվա ընթացքում (27.06-03.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք։ Առողջացել է 1 103 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 63 հազար 443 թեստավորում է կատարվել:

Դրական ցուցանիշը 4.05 տոկոս է: