Վրաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Վրաստանի բասկետբոլի հավաքականը 82։76 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին։

Հանդիպման հաղթողին որոշելու համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ ժամանակ:

Թիմերի միջև հանդիպումը կայացել է Թբիլիսիում՝ բասկետբոլի նոր պալատում։