Կադրեր, որտեղ երևում է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ)

Այսօր հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ բախվում իրար, ինչի հետևանքով մահանում է է 27-ամյա երիտասարդ:

Հիշեցնենք՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում  հետաքննություն է սկսվել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերելու, կրելու և խմբակային բռնությունների գործադրման դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են ուրիշի ունեցվածքը վնասելով կամ ոչնչացնելով:

Անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխելը:

Փաստի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով: