Գուրջաանիի մունիցիպալիտետում երեխաների շրջանում Կոկսակի վիրուսի դեպքեր են բացահայտվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է Կախեթիի «Մթավարի ամբեբի» տեղական հրատարակությունը։
Նրանց տեղեկություններով՝ սաների վարակման պատճառով մանկապարտեզներից մեկում խումբը ժամանակավորապես փակվել է։
Գուրջաանիի հանրային առողջապահության ազգային կենտրոնի համաճարակաբան Մարինա Կապանաձեի փոխանցմամբ՝ Կոկսակի վիրուսին բնորոշ են բարձր ջերմությունը, ցավոտ, խոցային ցանը, ինչպես նաև խոցերը բերանի խոռոչում և մարմնի վրա։ Կոկսակի վիրուսը պատկանում է էնտերովիրուսների խմբին և ամենահաճախը տարածվում է մինչև 10 տարեկան երեխաների շրջանում։