Առանց ուղեվարձի տեղաշարժի տուգանքի չափը նվազել է

2024 թվականի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարի չափը նվազել է:

Այս տարվա հունվարին առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 165 հազար 416 լարի տուգանք, 2023 թվականի հունվարին՝ 257 հազար 536 լարի։

Սակայն ավելացել է գանձումներից և ընդհանրապես տուգանքներից բյուջե մուտքագրված գումարները։ Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա հունվարին բյուջե է մուտքագրվել 30 մլն 835 հազար լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 26 մլն 212 հազար լարի։

Հիշեցնենք` Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: