Երեկվա օրը համառոտ. փետրվարի 21

2024 թվականի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարի չափը նվազել է:

Վրաստանում մսամթերքի կեղծված կիսաֆաբրիկատների արտադրության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առանձնացրել է մի քանի առաջնահերթություններ, որոնց վրա Վրաստանը պետք է աշխատի։

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը և այդ ճանապարհին վրացական բարեփոխումների օրակարգն է եղել փետրվարի 20-ին Բրյուսելում կայացած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման օրակարգում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի փետրվարի 20-ին խորհրդարանի կողմից երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունված «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի վրա։