Վրաստանում այսօրվանից խստացվում են հակահամաճարակային սահմանափակումները

Օգոստոսի 10-ից Վրաստանում խստացվում են հակահամաճարակային սահմանափակումները: Որոշումը նախօրեին ընդունել է կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Ուժի մեջ են մտնում հետևյալ սահմանափակումները.

  • Դիմակ կրելը պարտադիր է դառնում բաց տարածքում, որտեղ հավաքված է 5 և ավելի մարդ
  • Կորոնավիրուսով արդեն հիվանդացած և մեկ չափաբաժնով պատվաստված անձինք սահմանը հատելիս կունենան նույն իրավունքները, ինչ 2 չափաբաժնով պատվաստվածները
  • Սոցիալական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար սննդի կետերն առաջին անգամ կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնվելու դեպքում ՝ սրահները կփակվեն
  • Արգելվում է գիշերային ակումբների գործունեությունը ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում
  • Սննդի կետերի աշխատանքը սահմանափակվում է 00: 00 -ից 05: 00 -ն ընկած ժամանակահատվածում:

Երկրի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, սահմանափակումների խստացումից հետո  միջինում 10 օրից երկու շաբաթ է պահանջվում, որպեսզի դրանք ազդեն համաճարակային իրավիճակի վրա: