Նոր դեպքերից մեկի աղբյուրը անհայտ է. Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ կորոնավիրուսների նոր հաստատված չորս դեպքից մեկի աղբյուրն անհայտ է:

«Հաղորդվել է 3 դեպքի մասին, որից 2-ը բեռնատար ավտոմեքենաների վարորդներ են, իսկ մեկը՝ կարանտինի տարածքից: Չորրորդ դեպքի աղբյուրի որոնումը դեռ շարունակվում է և, հավանաբար, հայտնի կդառնա խորը հետազոտությունների արդյունքում», — ասել է Էզուգբայան:

Հիշեցնենք՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, առողջացել է ևս 3 հիվանդ: Կառավարության  stopcov.ge պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 1003 դեպք, որից 873-ը առողջացել են, իսկ 15-ը՝ մահացել:

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 15-ի տվյալները