Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 8

Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի կոնդակը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։

Restart Gyumri — Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` բնակչությանն զգուշացնում են, որ ընթացիկ շաբաթվա օրերին Վրաստանի ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Փոթիի ծովափին հայտնաբերվել է ծովում խեղդված դեռահասներից երկրորդի մարմինը։

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 13:00) հասել է 19-ի։ 

Օգոստոսի 7-ի ուշ երեկոյան Վրաստանի Գորի քաղաքում գորեցիներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվել են ռուս-վրացական պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում արձագանքել է ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի տարածքների ամբողջական ապաօկուպացումը, ռուս օկուպանտների պատիժը և նրանց պատճառած վնասի փոխհատուցումը խաղաղություն և կայունություն կհաստատի Եվրոպայում և աշխարհում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ:

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) արդեն հրապարակել է միասնական ազգային քննությունների բոլոր արդյունքները: Այն դիմորդները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները: Դիմորդը կարող է բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանք: