Մեկնարկել է միասնական ազգային քննությունների բողոքարկման փուլը. մանրամասներ

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) արդեն հրապարակել է միասնական ազգային քննությունների բոլոր արդյունքները:

Այն դիմորդները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել, կարող են բողոքարկել քննության արդյունքները: Դիմորդը կարող է բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առաջադրանք:

Բողոքարկման դիմումների ընդունումը սկսվել է այսօրվանից՝ օգոստոսի 8-ից, ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն։ 

Բողոքարկելու համար քննվողը պետք է այցելի այս հղումով: Համապատասխան դաշտերում լրացնի անձնական համարը (պիրադի նոմերի), հնգանիշ գաղտնաբառը: Նշված նիշերը մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Մուտք» և այնուհետև «Լրացրեք դիմումը» և սկսել նշել այն առաջադրանքները, որոնք քննվողը ցանկանում է բողոքարկել:

Բողոքարկումը վճարովի է, վճարը կազմում է 50 լարի. վճարում հնարավոր է կատարել յուրաքանչյուր վճարման համակարգից: