Վրաստանում սկսվում է քովիդ 19 տարած հիվանդների հետազոտության ծրագիր

Վրաստանում սկսում են կորոնավիրուս տարած հիվանդների` այսպես ասած` հետքովիդային հետազոտություն:

Նպատակը` վիրուսից հետո հնարավոր բարդությունների վերհանումն է: Պատահականության սկզբունքով ընտրված 400 հիվանդի համար բոլոր անալիզներն անվճար կլինեն: Մասնագետները նպատակ ունեն հետքովիդային սինդրոմի օրինաչափությունն ուսումնասիրել:

Ծրագրի շրջանակում պացիենտները բաժանվելու են 2 խմբի. 1-ինում հիվանդությունը թեթև տարածներն են լինելու, 2-րդում այն հիվանդները, որոնք բուժումն անցել են վերակենդանացման բաժանմունքում: 2 խմբերը տարբեր հետազոտությունների ու հսկողության կարիք ունեն: