390 նոր դեպք, 10 մահ. Կորոնավիրուսն ու Վրաստանը

Վրաստանում նախօրեին կորոնավիրուսի 390 նոր դեպք է հաստատվել: Տվյալները հաստատվել են` 22 հազարից ավելի թեստի արդյունքներով: Օրվա ցուցանիշն այսպիսով 1,77% է:

Վրաստանում պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների թիվը դարձել է 272 262:

Վերջին 24 ժամում  նոր վարակների մոտ կեսը բաժին է ընկել Թբիլիսիին` 192

Իմերեթի` 71

Շիդա Քարթլի` 33

Գուրիա` 25

Կախեթի` 16

Քվեմո Քարթլի` 15

Սամեգրելո, Զեմո Սվանեթի` 12

Աջարիա` 7

Քվեմո Սվանեթի` 2

Մցխեթա Մթիանեթի` 6

Վերջին օրում կորոնավիրուսը 10 մարդու մահվան պատճառ է դարձել, մահացածների ընդհանուր թիվը հասել է 3563-ի:

Ապաքինվել է ևս 172 հիվանդ, ընդհանուր` 266 253: Երկրում 2420 ակտիվ դեպք կա, 1379-ը ստացիոնար բուժում է ստանում: Ծանր հիվանդների թիվը 264 է: 81-ին արհեստական  շնչառության ապարատ է միացված:

Կարանտինի գոտիներում 300, իսկ ինքնամեկուսացման մեջ 6800 մարդ է: