Սաակաշվիլին որոշում չի կայացնում. Խոշտարիա

«Միխեիլ Սաակաշվիլին բանակցություններում որոշումներ չի կայացնում», — գրել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Էլենե Խոշտարիան:

Ըստ նրա` ընդդիմությունը սկզբունքային ոչինչ բաց չի թողնի, քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, կլինեն արտահերթ ընտրություններ, մնացածը` մարտավարության հարց է:

Խոշտարիան արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությանը, թե երկրին ոչ թե հանրաքվե, այլ արտահերթ ընտրություններ են պետք:

Հիշեցնենք՝ Վրաստանի միասնական ընդդիմությունը որոշում է կայացրել մասշտաբային բողոքի ակցիաները հետաձգել մինչև մարտի 20-ը. իրենց հիմնական պահանջներից (ազատ արձակել Նիկա Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել) չեն հրաժարվել: ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած երկխոսության հաջորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում, մարտի 15-ին, որտեղ կողմերը կարձանագրեն երկխոսության արդյունքում եղած առաջընթացը: