Սաակաշվիլիին իշխանության գալուց բացի ոչինչ չի հուզում. Էլիսաշվիլի

Վրաստանի խորհրդարանական Ալեկո Էլիսաշվիլին գտնում է, որ ցանկության դեպքում իշխանությունն ու ընդդիմությունը կարող են համաձայնության հասնել:

Ըստ նրա` երկու կողմի հռետորաբանությունն էլ փոխվել է, և դա լավ է ու ողջունելի: Նույնիսկ առավել ծայրահեղականներն ավելի հանգիստ են դարձել ու գործնական են խոսում` ԵԽ-ի ղեկավար Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպումից հետո: Ըստ  Էլիսաշվիլիի` միակը Միխեիլ Սաակաշվիլին է, որին աշխարհում ոչինչ չի հուզում, քան իշխանության վերադառնալը, և վերադարձի ճանապարհը նա չի համարում ո’չ ընտրական բարեփոխումը, ո’չ հանրաքվեն, և ընդհանրապես ոչինչ` հեղափոխությունից բացի: Էլիսաշվիլին ասում է` լավ է, որ նրա թիմակիցները չեն կիսում «այս պաթոսն ու կրքերը»:

Հիշեցնենք` նախօրեին Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերի միջոցով ուղերձով դիմել ու ասել էր, որ երկրին ոչ թե հանրաքվե, այլ ընտրություններ են պետք: Նրա այս հայտարարությանն անդրադարձել է նաև ընդդիմությունից Էլենե Խոշտարիան` ասելով, որ նա ոչինչ չի որոշում ընդդիմություն-իշխանություն բանակցություններում:

Սաակաշվիլին որոշում չի կայացնում. Խոշտարիա